Հայ ըմբիշները 11 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

30 Մայիսի 2024, 13:00

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 11 մեդալ են նվաճել Հյուսիսային Օսիայում կայացած Թայմուրազ և Բորիս Սավլոխովների հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 ըմբիշով և նվաճել 3 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Գասպարյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը (61 կգ), Հենրիկ Հայկյանը (125 կգ), արծաթե մեդալի են արժանացել Արտավազդ Հարությունյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ) և Պապին Հունանյանը (92 կգ), բրոնզե մեդալով են բավարարվել Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Անուշավան Բարսեղյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ):

Հիմա եթերում