Հայ ըմբիշները 5 ոսկե և 3 արծաթե մեդալ են նվաճել Սանկտ Պետերբուրգի ըմբշամարտի մրցաշարում

03 Մայիսի 2024, 14:40

Սպորտ

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Հաղթանակի օր» ավանդական պատանեկան մրցաշարը, որտեղ հայ ըմբիշները կարողացել են նվաճել 5 ոսկե և 3 արծաթե մեդալ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած էր երկրի վերջին պատանեկան առաջնության հաղթողներից:

Մրցաշարի չեմպիոններ են դարձել Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Գագիկ Ղազարյանը (55 կգ), Դավիթ Դավթյանը (60 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):

Արծաթե մեդալակիրներ են դարձել Արտակ Աղաբեկյանը (45 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ):