Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Ռուսաստանում
23 Մայիսի 2024, 01:00
Հայաստանի պատանի ըմբիշները Ռուսաստանի Սամարա քաղաքում մասնակցել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի և նվաճել 7 մեդալ: Այս մասին հայտնում են հաղորդում է ՀԸՖ-ից:
Հաղթողներ են դարձել 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և 71 կգ քաշային Սամվել Տերտերյանը։
Արծաթե մեդալներ են նվաճել 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, 48 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը, 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։ Բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը (110կգ)։