Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Հունաստանի պատանեկան ԵԱ-ում
20 Մայիսի 2024, 11:20
Հունաստանում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 9 մեդալ:
Մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ։ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) նվաճել են ոսկե մեդալ, Էրիկ Պետրոսյանը (48 կգ), Զավեն Մեժլումյանը (62 կգ) և Վահե Հովեյանը (68 կգ)՝ բրոնզե։
Ազատ ոճի հայ ըմբիշներն առաջնությունում նվաճել են 1 ոսկի և 3 բրոնզ: