Հայ ըմբիշները Համառուսաստանյան մրցաշարում 4 մեդալ են նվաճել
24 Հուլիսի 2024, 15:12
Բաշկորտոստանի Հանրապետության մարզական պատրաստության կենտրոնում տեղի են ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը՝ IX Համառուսաստանյան ամառային ունիվերսիադայի շրջանակներում:
Հայտնի են դարձել 10 քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները:
Արկադի Խաչիկյանը (մինչև 55 կգ) և Ռաֆայել Հարությունյանը (մինչև 77 կգ) Կրասնոդարի երկրամասից գրավել են երկրորդ տեղը: Իսկ Արթուր Հակոբյանը (մինչև 77 կգ) և Դավիթ Մախմուդյանը (մինչև 97 կգ) երրորդն են:
Հուլիսի 25-ին և 26-ին գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբշամարտի վարպետները: