Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Բրազիլիայում անցկացվող համաշխարհային խաղերում

26 Օգոստոսի 2023, 20:20

Սպորտ

Հայաստանի ըմբիշները մեդալներ են նվաճել Բրազիլիայում անցկացվող դպրոցականների (մինչեւ 15 տարեկան) համաշխարհային խաղերում, որին մասնակցում են 40-ից ավելի երկրների մարզիկներ։

Հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը և 62 կգ քաշային Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են խաղերի ոսկե մեդալակիր, Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

ՀԸՖ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ անցկացվել է նաեւ թիմային ձևաչափի պայքար, որտեղ հայ ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։