Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել համառուսաստանյան մրցաշարում
13 Հոկտեմբերի 2024, 18:00
Վլադիկավկազում ամփոփել են ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների համառուսաստանյան մրցաշարի առաջին օրվա արդյունքները օլիմպիական չեմպիոն Դավիդ Մուսուլբեսի մրցանակների համար: Մրցաշարի ընթացքում հայ ըմբիշներ Սուրեն Իշխանյանը (52 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (62 կգ) նվաճել են մրցաշարի ոսկե մեդալ, իսկ Վաչե Ասլանյանը (75 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
Մրցումներին մասնակցում են ավելի քան 300 ըմբիշներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ադրբեջանից: