Հայ ըմբիշը՝ աշխարհի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

28 Հոկտեմբերի 2023, 22:38

Սպորտ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիրը գոտեմարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի հետ։

Նշենք, որ Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովանի Ալեսիոյին: 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով պարտության էր մատնել ղազախ Երասիլ Նուրբոսինովին: Քառորդ եզրափակիչում հաղթել էր վրացի Օտար Աբուլաձեին: Կիսաեզրափակիչում 6:14 հաշվով պարտվել էր չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Դմիտրի Ադամովին: