Հայագիտության խորացված ուսուցմամբ ընդունելություն՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում
19 Մայիսի 2025, 22:53
Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնը հայտարարում է 2025/2026 ուսումնական տարվա ընդունելություն Արևելագիտություն և աֆրիկագիտություն մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով` հայագիտության խորացված ուսումնասիրությամբ:
Մասնագետների պատրաստման այս ուղղության վերածննդի արդիականությունը պայմանավորված է Հարավային Կովկասի նկատմամբ աճող հետաքրքրությամբ և միջազգային աշխարհաքաղաքական օրակարգում տարածաշրջանի ավելի ու ավելի մեծ ներգրավվածությամբ:
Ուսումնական ծրագրի շրջանակներում ուսանողները կուսումնասիրեն տարածաշրջանի պատմությունը, կտիրապետեն հայերենին և հին հայերենին (գրաբար), կծանոթանան հայ գրականությանը, կրոնի պատմությանը և այլ առարկաների, այդ թվում՝ Հարավային Կովկասի այլ լեզուների: Որպես երկրորդ հիմնական լեզու առաջարկվում է թուրքերենը։ Սովորողի ընտրությամբ լրացուցիչ լեզուներն են պարսկերենը կամ ադրբեջաներենը: Ծրագրի հիմնական առանձնահատկություններից է միջազգային առաջատար կազմակերպություններում և կրթական հաստատություններում ստաժավորման հնարավորությունը՝ ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրասիական տնտեսական համայնք, Կասպյան գագաթնաժողով և այլն:
Սա անգնահատելի փորձ կլինի միջազգային հարաբերությունների ոլորտում. հնարավոր կլինի մասնակցել ամառային դպրոցներին, ստաժավորում անցնել Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի ամենահեղինակավոր բուհերից մեկում՝ Երևանի պետական համալսարանում, մասնակցել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի փոխանակման ծրագրերին՝ միջազգային փորձ ձեռք բերելու համար, ուսումնասիրել դարավոր արխիվներն ու ձեռագրերը Մատենադարանում՝ հին ձեռագրերի և պատմական արխիվների եզակի գիտահետազոտական ինստիտուտում, ստաժավորում անցնել Հայաստանի և այլ երկրների բիզնես ընկերություններում: Առկա է նաև պրակտիկայի հնարավորություն Ստամբուլի համալսարանում՝ եվրաասիական առաջատար ուսումնական հաստատություններից մեկում։
Ծրագրի ավարտին ինստիտուտի շրջանավարտները մասնագիտական գործունեության համար կներգրավվեն պետական մարմիններում՝ ՌԴ նախագահի աշխատակազմ, ՌԴ կառավարություն, ՌԴ արտաքին գործերի նախարարություն, ՌԴ պաշտպանության նախարարություն, այլ նախարարություններ և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ, միջազգային և տարածաշրջանային կորպորացիաներում ու կազմակերպություններում, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ներում:
Ուսուցման ձևը` առկա: