«Հայաքվեն» ԱԺ տանելով՝ կփորձենք ճնշել ՔՊ-ին, որ վերջնական կապիտուլյացիա չկնքվի. Աննա Կոստանյան

11 Հոկտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

«Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խումբն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է քրեորեն պատժել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը:

«Հայաքվեն» դեռ հունիսին էր հանդես եկել այս օրենսդրական նախաձեռնությամբ եւ դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար ստորագրահավաք անցկացնի: ԿԸՀ-ն հունիսի 21-ից մինչեւ օգոստոսի 19-ը ժամանակ էր տվել ստորագրահավաք կազմակերպելու համար, «Հայաքվեն» ժամկետից շուտ հավաքել էր անհրաժեշտ 50 000 ձայնը, որպեսզի կարողանան նախագիծը մտցնել խորհրդարան եւ քվեարկության դնել:

Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց, Արցախի իշխանությունները հարկադրված եղան ընդունել կրակի դադարեցման մասին ռուս խաղաղապահների առաջարկությունը եւ Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին:

Ըստ այդ պայմանավորվածության՝ լուծարվեցին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, Արցախը զինաթափվեց, իսմ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի նախագահը հրամանագիր ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2024թ. հունվարի մեկից լուծարելու մասին:

Alpha News-ը զրուցել է «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Աննա Կոստանյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք այս պայմաններում «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան ներկայացնելը ժամանակավրեպ գործընթաց չէ: Նրա համոզմամբ՝ «Հայաքվեն» ակտուալ է, քանի դեռ չկա Հայաստանի ղեկավարի կողմից ստորագրված վերջնական փաստաթուղթ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում