«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին
16 Փետրվարի 2026, 12:24
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին:
Փետրվարի 15-ին կայացել է «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվել են կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև պաշտոնական որոշում է կայացվել մասնակցելու 2026 թ. խորհրդարանական ընտրություններին:
Փետրվարի 18-ին «ՀայաՔվեի» մեծ թիմը մամուլի ասուլիսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկը, կներկայացնի նախընտրական ծրագրի հիմնադրույթները և ընտրություններին մասնակցության նախընտրելի ձևաչափը: