Հայաստան-Ադրբեջան բանակցությունները մտել են հագեցած հանդիպումների փուլ

18 Մայիսի 2023, 15:54

Քաղաքականություն


Կառավարության մայիսի 18-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ժամանակացույցը:
Մայիսի 19-ին Մոսկվայում սպասվում է արտգործնախարարների մակարդակով Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպում:

ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով մայիսի 25-ին տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում հունիսի 1-ին սպասվում է հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնի, Գեմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:

Եվս մեկ հնգակողմ հանդիում տեղի կունենա հոկտեմբերին, Գրանդայում: Արևմուտքի հովանու ներքո Բրյուսելյան հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին:

Հիմա եթերում