Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կայունություն կապահովի տարածաշրջանում. Թուրքիայի ՊՆ ղեկավար
26 Նոյեմբերի 2024, 13:23
Կովկասում տարածաշրջանային խաղաղություն և կայունություն ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարել են՝ խաղաղության պայմանագրի մոտ 80%-ը համաձայնեցված է։ ՀՀ-ն առաջարկել է ստորագրել պայմանագիրը համաձայնեցված կետերի հիման վրա, այնուհետև շարունակել քննարկել չլուծված հարցերը։ Սակայն Ադրբեջանը դեմ է ՀՀ-ի առաջարկին՝ պահանջելով, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, քանի որ խնդրահարույց է համարում Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։