Հայաստան. անշտապ և էկոլոգիական տուրիզմ. իտալական պարբերական

17 Դեկտեմբերի 2025, 10:00

Մշակույթ

Իտալական «Ilsole24ore.com» պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին, որում նշվում է «կիրճերում ու վանքերում անշտապ տուրիզմի և հնագույն գինիների մասին»:

«Այս ոչ մարդաշատ վայրում շատ հուշարձաններ և բնական գլուխգործոցներ կան»,- նշում են լրագրողները՝ խորհուրդ տալով անպայման այցելել Երևան և Գորիս, Քարերի սիմֆոնիա և Խնձորեսկի քարանձավային քաղաք, Նորավանք և Արենիի քարանձավ։

«Ճամփորդության ընթացքում դուք բավական ժամանակ կունենաք՝ վայելելու այս հնագույն և համախմբված համայնքի հարստությունները՝ չնայած այն խորը վերքերին, որոնք նա կրել է իր բուռն դարավոր պատմության ընթացքում»,- գրում են հոդվածի հեղինակները։