Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությանը իշխանությունը սկսկել է հարվածել դեռ 2018-ից. Սևակ Նազարյան
10 Հոկտեմբերի 2023, 22:10
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության գաղափարախոսությանը Հայաստանի ներկա իշխանությունը սկսկել է հարվածել դեռ 2018 թվականից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը` անդրադառնալով Հայ դատի դեմ ուղղված արշավին։
«Մեզ համար նորություն չէ այս արշավը ուղղված Հայ դատի, Հայ հեղափոխական դաշնակցության և իր կառույցների դեմ, քանի որ տրամաբանական շղթան հասել է նրան, որ ժամանակն է հարվածել Սփյուռքին։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության գաղափարախոսությանը այս իշխանությունը սկսկել է հարվածել դեռ 2018 թվականից»,- ասաց Նազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հայ դատը լծվելու է այն աշխատանքին, որ Արցախում տեղի ունեցածը որակվի որպես ցեղասպանություն։
«Արցախն արդեն գոյություն չունի, և դե ֆակտո, կործանվել է այս իշխանության մոլեռանդ ջանքերով։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է օկուպացված վիճակում, և մեր երկրում իշխանության են մարդիկ, ովքեր ուղղակիորեն սպասարկում են Հայաստանի դարավոր թշնամու քաղաքականությունը։ Իսկ հիմա ժամանակն է հարվածելու Սփյուռքին։ Փաստացի, ի՞նչ պետք է անի հիմա Հայ դատի գրասենյակը։ Հայ դատը լծվելու է այն աշխատանքին, որ Արցախում տեղի ունեցածը ստանա արժանի գնահատական և որակվի որպես ցեղասպանություն։ Հենց սա է, որ իրենց ամենից շատն է մտահոգում»,- ընդգծեց Նազարյանը։