«Հայաստան. արվեստը դարերի խորքից» դասախոսությունների շարք՝ Մոսկվայի Արևելքի թանգարանում

22 Մայիսի 2025, 09:30

Մշակույթ

Մոսկվայի Արևելքի թանգարանում մեկնարկել է «Հայաստան. Արվեստը դարերի խորքից» դասախոսությունների շարքը: Յուրաքանչյուր չորեքշաբթի մինչև հունիսի 11-ը հնարավոր կլինի լսել հետևյալ դասախոսությունները՝ «Ուրարտու. բացահայտում, մշակույթ, հուշարձաններ», «Գառնիի տաճարը և հելլենիստական Հայաստանի արվեստը», «Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը», «Անի՝ «հազար տաճարների քաղաքը»», «Հայկական ձեռագրերի մանրանկարներ»:

Դասախոսությունները կարդում է Արևելքի թանգարանի աշխատակից Եկատերինա Սիմատովան։

Հիմա եթերում