Հայաստան այցելած զբոսաշրջիկների կեսից ավելին ռուսաստանցիներ են

07 Նոյեմբերի 2023, 14:30

Տնտեսություն և Բիզնես

2023 թվականի 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 48%-ով, նրանց կեսից ավելին Ռուսաստանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ: Հաշվետու ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 48.4%-ով: 2023 թվականի 9 ամիսների ընթացքում, ըստ աշխարհագրական հատկանիշի, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, որոնք կազմել են ընդհանուր թվի 50,7%-ը։

«ՌԴ-ից Հայաստան է ժամանել 931 հազար 695 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրորդ տեղում Վրաստանից զբոսաշրջիկներն են (10,1%): Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են։