Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է
23 Օգոստոսի 2025, 12:30
2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստան է այցելել 1 170 727 զբոսաշրջիկ, ինչը 13 038-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1 183 765 մարդ)։ Չնայած ընդհանուր նվազմանը՝ հուլիս ամիսը դրական դինամիկա է ցույց տվել. այս ամիս երկիր է այցելել 263 592 զբոսաշրջիկ, ինչը գերազանցում է 2024 թվականի հուլիսի ցուցանիշը (237 603)։
Երկրների շարքում, որտեղից ժամանել են ամենաշատ թվով զբոսաշրջիկները, առաջատարը Ռուսաստանն է՝ 452 984 զբոսաշրջիկ, ինչը կազմում է ընդհանուր հոսքի 39%-ը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 158 121 զբոսաշրջիկ (14%), եռյակը եզրափակում է Իրանը՝ 96 617 մարդ (9%):