«Հայաստան-Դոնի. Շարունակություն» ցուցահանդեսը՝ Ռոստովում
13 Նոյեմբերի 2024, 16:24
Ռուս-հայկական բարեկամության թանգարանում ներկայացվել է Ռոստովի մարզի պետական արխիվի և Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համառուսաստանյան ընկերության վավերագրական ցուցահանդեսը, որը նվիրված է Նոր Նախիջևան կամ Դոնի Նախիջևան հայկական գաղութի հիմնադրման 245-ամյակին: Ցուցահանդեսը Ռոստովի մարզի պետական արխիվի «Հայաստան-Դոնի» ցուցահանդեսային նախագծի շարունակությունն է:
Նախագծի առաջին մասը լայն լսարանին է ներկայացվել 2023 թվականին։ Երկրորդ մասը նվիրված է նշանավոր նախիջևանցիներին և այն մարդկանց, որոնց ճակատագիրը կապված էր Դոնի Նախիջևանի հետ՝ Իվան (Հովհաննես) Տեր-Աբրահամյան, Մարիետա Շահինյան, Մարտիրոս Սարյան, Մանուկ Ալաջալով և այլք: