Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան կարող է ավելացվել
11 Դեկտեմբերի 2025, 21:45
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության երկրներ էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի ավելացման հնարավորությունը:
«Ինչ վերաբերում է Էլեկտրամոբիլներին, ապա վաղը միջկառավարական խորհրդի շրջանակներում զրույց կլինի փոխվարչապետերի միջև։ Մենք դրական ակնկալիքներ ունենք այդ զրույցից։ Ես կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, մենք կհրապարակենք համապատասխան մամուլի հաղորդագրություն»,-ասել է Սլեպնյովը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 24.11.2023 թ. թիվ 134 որոշման համաձայն՝ 2025 թվականի համար սահմանվել է 8000 միավոր էլեկտրամոբիլների քվոտա, որոնք կարող են Հայաստան ներմուծվել զրոյական մաքսատուրքով: