Հայաստան Եղիազարյան. ծանր մանկության ու վերելքների պատմություն

24 Հոկտեմբերի 2023, 08:37

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նաիրի Զարյանի իսկական անունը Հայաստան Եղիազարյան է: Ծնվել է 1901 թվականին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում՝ բավականին աղքատ ընտանիքում, ուստի դեռ վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել։

Ծնողները շուտ են մահացել՝ Հայաստանին և քրոջը թողնելով հորաքրոջ հույսին։ Ցեղասպանության տարիներին տեղահանել են նաև Խառակոնիսը։ Քրոջ հետ հասել է Արևելյան Հայաստան, այստեղ կորցրել քրոջը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթել է Արևելյան Հայաստան, ապաստան գտել Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ 

Գրական առաջին քայլերը Նաիրին արել է որբանոցում, և սկսել են տպագրվել նրա առաջին բանաստեղծությունները։

1935 թվականի հունվարին «Ստալին» բանաստեղծության համար Զարյանն արժանացել է պետական բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։

Բանաստեղծը ստացել է նաև «ՀԽՍՀ վաստակավոր արտիստի» կոչում և եղել է Հայաստանի գրողների միության նախագահը։