Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավար մարմինները

21 Հունվարի 2025, 19:40

Քաղաքականություն

Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավոր պատվիրակությունները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, հունվարի 23-ին նրանց մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելայինքննարկումը։

Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։