«Հայաստան — ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե՞ հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության համար». քննարկում Երևանում

12 Սեպտեմբերի 2023, 11:50

Քաղաքականություն

Սեպտեմբերի 12-ին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ՌՀՆՎԿ) Երևանում կազմակերպել է կլոր սեղան՝ «Հայաստան — ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե՞ հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով:

Հայկական կողմից ելույթ կունենա «Հետազոտությունների հայկական հիմնադրամի» գիտական ղեկավար, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը:

Ռուսական կողմից հանդես կգա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենը՝ Ֆյոդոր Վոյտոլովսկին։

Քննարկմանը ելույթ կունենան նաև հայ փորձագետներ և քաղաքագետներ: