Հայաստան-Պորտուգալիա՝ 0:3․ EXCLUSIVE VIDEO
06 Սեպտեմբերի 2025, 20:41
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի խաղի 9-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը բացեց հաշիվը՝ գլխի հարվածով դիպուկ եզրափակելով Ժոաու Կանսելուի կատարած փոխանցումը։
Կարճ ժամանակ անց Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց պորտուգալացիների առավելությունը՝ կրկին օգտվելով եզրային փոխանցումից։ Այս գնդակը նրա կարիերայում Հայաստանի հավաքականի դարպասը խփած վեցերորդն էր։
Երրորդ գոլը խփեց ինքը՝ Ժոաու Կանսելուն՝ այն նվիրելով հավաքականի իր խաղընկեր Դիոգու Ժոտային։