Հայաստան vs Պորտուգալիա. մեկնարկում է ԱԱ-2026-ի ընտրական փուլը

06 Սեպտեմբերի 2025, 20:00

Սպորտ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է աշնան ամենասպասված հանդիպումներից մեկը՝ Հայաստանի հավաքականն ընդունում է Պորտուգալիայի հավաքականին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում։ Հայկական թիմը խաղադաշտ է դուրս եկել կարմիր, իսկ պորտուգալացիները՝ սպիտակ մարզահագուստով։ Հանդիպումը սպասարկում է անգլիացի մրցավարների բրիգադը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականը խաղը սկսել է հետևյալ կազմով. դարպասապահ՝ Հենրի Ավագյան, պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան, Էրիկ Փիլոյան, Գեորգի Հարությունյան և Սերգեյ Մուրադյան։ Կիսապաշտպաններն են՝ Նաիր Տիկնիզյանը, Ուգոչուկվու Իվուն և Էդուարդ Սպերցյանը։ Հարձակման գիծը կազմել են Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանը և Տիգրան Բարսեղյանը։ Պահեստայիններն են Արսեն Բեգլարյանը, Օգնեն Չանչարևիչը, Էրիկ Սիմոնյանը, Ալբերտ Խաչումյանը, Էդգար Գրիգորյանը, Աշոտ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Նարեկ Աղասարյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը։

Պորտուգալիայի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ կազմով. դարպասապահ՝ Դիոգու Կոշտա, պաշտպաններ՝ Ժոաու Կանսելու, Ռուբեն Դիաշ, Գոնսալու Ինասիու և Նունու Մենդեշ։ Կիսապաշտպաններն են՝ Ժոաու Նևեշը և Վիտինյան, իսկ փլեյմեյքերի դերը ստանձնել է Բրունու Ֆերնանդեշը։ Հարձակման գծում են Կրիշտիանու Ռոնալդուն, Պեդրու Նետուն և Ժոաու Ֆելիշը։

Խաղը խոստանում է լարված ու դիտարժան լինել, քանի որ երկու թիմերն էլ լուրջ են տրամադրված՝ հաջող մեկնարկելու աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում։

Հիմա եթերում