«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ կառավարության ու ԱԳՆ-ի

02 Դեկտեմբերի 2024, 11:21

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել՝ ՀՀ ԱԳՆ-ի ու կառավարության դեմ: Այս մասին հայտնել է այդ խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի գործընկերներ, Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաեւ նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։

Մենք հետեւողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարեւոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում: