Հայաստանցի դասախոսները որակավորման դասընթացներ կանցնեն Նիժնի Նովգորոդում

07 Օգոստոսի 2024, 13:00

Կրթություն

Հայաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Հարավային Օսիայի ռուսաց լեզվի ուսուցիչները որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում Նիժնի Նովգորոդում:

Դասընթացների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդի Կրեմլի Մեծ դահլիճում: Հյուրերին դիմավորել են Ռուսաստանի ԱԳՆ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և մարզի ներկայացուցիչները:

Մեկ շաբաթվա ընթացքում ուսուցիչները կբարելավեն իրենց գիտելիքները, որպեսզի հետո ստացած փորձը կիրառեն արտերկրում։ Օտարերկրյա ռուս մասնագետները թանգարաններ, ցուցահանդեսներ: Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն որակավորման բարձրացման հավաստագրեր: