Հայաստանցի ջութակահար Աստրիդ Պողոսյանը պարգևատրվել է Magnolia Silver մրցանակով
07 Դեկտեմբերի 2023, 18:45
Հայաստանցի ջութակահար Աստրիդ Պողոսյանը պարգևատրվել է Magnolia Silver մրցանակով՝ չինական Շանհայ քաղաքի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Այս մասին գրում է Global Times-ը:
16 տարեկանում Շանհայ ժամանելով՝ Պողոսյանը, ով այժմ 30 տարեկան է, ասաց, որ տարիների ընթացքում հարմարվել է այս քաղաքին՝ մասնագիտական աշխատանքից մինչև առօրյա կյանք:
«Ես այստեղ աշխատում եմ արդեն 14 տարի։ Ես մեծացել եմ այստեղ, և իմ ընկերների մեծ մասը չինացի են: Արտաքուստ ես արտագաղթող եմ, բայց շատ «չինական սիրտ» ունեմ», — պարբերականին ասել է Պողոսյանը։
Այս տարի Magnolia Silver մրցանակին արժանացել են Շանհայում բնակվող 50 օտարերկրյա քաղաքացիներ: Մրցանակը շնորհվում Է Շանհայում բնակվող արտագաղթողներին՝ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Վերջին 34 տարիների ընթացքում այդ պարգևներին արժանացել է ավելի քան 1827 օտարերկրացի: