Հայաստանցի լեռնադահուկորդը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

16 Ապրիլի 2024, 19:50

Սպորտ

Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը հաղթել է Կիրովսկում ընթացող «PRO Series» միջազգային մրցաշարի ոլորասահք մրցաձևում:

Մոսեսովը գրանցել է 1:50:02 արդյունք: Մրցաշարում հաղթելու համար նա ստացել է 250 հազար ռուբլի պարգևավճար: