Ադրբեջանի 8 գյուղեր շարունակում են Հայաստանի օկուպացիայի տակ մնալ. Հիքմեթ Հաջիև
01 Մարտի 2024, 13:14
Ադրբեջանի 8 գյուղեր շարունակում են Հայաստանի օկուպացիայի տակ մնալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը.
«Խաղաղության պայմանագրում տեսնում ենք դրական զարգացումներ։ ՀՀ Անկախության հռչակագիրն ու դրա նախաբանը և ՀՀ դիրքորոշումը Միջազգային դատարանում շարունակում են պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու սուվերենության հանդեպ պահանջներ, և սրանք հարցեր են, որոնք պատասխան են ակնկալում։
Ավելին, Ադրբեջանի 8 գյուղեր շարունակում են Հայաստանի օկուպացիայի տակ մնալ։ Բայց մենք քայլ առ քայլ պետք է առաջ գնանք։ Կրկին, խաղաղության պայմանագիրը պետք է երկկողմ պրոցես լինի՝ տարածաշրջանային անվտանգության շրջանակներում»,- ասել է Հիքմեթ Հաջիևը: