Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառում՝ Կրասնոդարում

25 Սեպտեմբերի 2024, 23:13

Մշակույթ

Կրասնոդարում՝ Հովհ․ Թումանյանի անվան մշակութային և կրթական կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնին։

Տոնական համերգը բացել է «Կիլիկիա» երգչախումբը, որը կատարել է Հայաստանի օրհներգը։ Ելույթ են ունեցել նաև «Զարթոնք», «Ջիվանի» և «Անուշ» համույթները։

Հնչել են ժողովրդական երգեր, ժամանակակից ստեղծագործություններ՝ արտացոլելով հայ ժողովրդի ոգին ու ուժը։