Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին նվիրված ցուցապաստառները՝ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում
27 Հունիսի 2023, 23:25
Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին։ Ցուցահանդեսը կրում է «Կանանց դերը պետականաշինության գործում» խորագիրը։
Ցուցահանդեսում ներկայացվել են մեր երկրում հասարակական, քաղաքական, կրոնական, մշակութային, կրթական ոլորտներում հայ կնոջ խաղացած դերը ներկայացնող ցուցապաստառներ։ Ցուցահանդեսը նախորդ տարի անցկացվել է Նյու Յորքում: