Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105-ամյակը նշվել է Նոր Ջուղայում
Մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-ամեակը նշւեց ժողովրդական տօնախմբութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Ծրագիրն սկիզբ առաւ՝ դրօշի արարողութեամբ, Հանրապետական մաղթանքով, որն իրականացւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, եւ ՀՀ հիմնի ունկնդրութեամբ։
Այնուհետեւ շքերթ-տողանցք տեղի ունեցաւ՝ թեմի ազգային մարմինների, հայոց ազգ. դպրոցների, միութիւնների եւ յանձնախմբերի մասնակցութեամբ։
Ծրագրում դասախօսական ելոյթ ծաւալեց ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը, ապա եւ իր հայրական պատգամը ներկաներին փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը։
Գեղարւեստական յայտագրով բաժնում ազգային-յեղափոխական եւ իր հեղինակային երգերով ելոյթ ունեցաւ Արթուր Խաչենցը։
Տօնախմբութիւնն աւարտւեց հրավառութեամբ։
Երեկոն հանդիսավարեց Շաղիկ Մատթէոսեանը։