Հայաստանի արդյունաբերության ոլորտում անկումը պահպանվում է. ԵԱԶԲ
29 Հուլիսի 2025, 09:20
2025 թ․ հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.3%-ով՝ ծառայությունների ոլորտի (+9.8%), առևտրի (+3.9%) և շինարարության (+18.5%) հաշվին։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տելեգրամյան ալիքը։
Հունվար-հունիսին արդյունաբերական հատվածում անկումը (-12.1%) պահպանվել է, քանի որ սպառվել է թանկարժեք մետաղների արտաքին առևտրի ավելացման և դրանց վերամշակման դրական ազդեցությունը, որը նկատվում էր անցյալ տարվա սկզբին։
Նույն պատճառով հունվար-հունիսին պահպանվել է արտահանման և ներմուծման բացասական դինամիկան (համապատասխանաբար՝ -52.8% և -38.6%)։
ԵԱԶԲ-ն 2025 թվականին կանխատեսում է 5.5% տնտեսական աճ։