Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 52.9%-ով նվազել է
26 Մայիսի 2025, 18:22
2025 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6,3 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 52,9%-ով: Այս մասին հայտնում է Armenian Business Portal-ը:
Պարբերականի տվյալներով՝ արտահանումը կրճատվել է 60,4%-ով՝ մինչև 2,42 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 46,5%-ով՝ մինչև 3,86 մլրդ դոլար։ Ապրիլին, մարտի համեմատ, փոքր աճ է գրանցվել՝ +4,5%: