Հայաստանի ավտոարշավորդները կմասնակցեն «Համագործակցության գավաթ 2024» մոտոկրոսի միջազգային մրցումներին
Օգոստոսի 25-ին Կամչատկայում տեղի կունենան «Համագործակցության գավաթ-2024» մոտոկրոսի միջազգային մրցումները, որոնց կմասնակցի 18 երկրի ներկայացուցիչ։
Մասնակիցների թվում են նաև Հայաստանի ուժեղագույն ավտոարշավորդները։
«Համագործակցության գավաթ-2024»-ը նախաձեռնել է «Ռուսաստանի մոտոցիկլետների սպորտի ֆեդերացիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը «Կամչատկայի երկրամասի մոտոցիկլետների սպորտի ֆեդերացիա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության հետ համատեղ և կանցկացվի Կամչատկայի երկրամասի կառավարության աջակցությամբ: