Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահը լավագույնն է ճանաչվել աշխարհում
13 Հունվարի 2025, 12:48
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալ» ակումբի դարպասապահ Լուան Մյուլլերը «Futsalplanet Awards 2024» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է 2024 թվականի լավագույն դարպասապահ։
Այս տարի Լուան Մյուլլերն օգնել է «Պալմա»-ին երկրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այդ մրցաշարն անցկացվում էր Երևանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի լավագույն ֆուտզալիստի քվեարկության ժամանակ Լուան Մյուլերը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Վլադիմիր Սանոսյանին։