Հայաստանի ազգային հավաքականի նախավերջին մարզումը՝ մրցավայր մեկնելուց առաջ

14 Հունիսի 2023, 09:48

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

ՀՖՖ ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականը նախավերջին մարզումն է անցկացրել մրցավայր մեկնելուց առաջ։