Հայաստանի բասկետբոլի աղջիկների հավաքականը դարձել է ԵԱ C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր

08 Օգոստոսի 2023, 21:45

Սպորտ

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ18 հավաքականը դարձել է Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի բրոնզե մեդալակիր։

Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը երրորդ տեղի համար մրցել է Անդորրայի հավաքականի հետ ու հաղթել 81-66 հաշվով։

Հիշեցնենք, որ խմբային փուլում հայ մարզուհիները հաղթել էին Կոսովոյի (73-48) ու Մոլդովայի (75-45) հավաքականներին, պարտվել Ալբանիայի ընտրանուն (53-62), իսկ կիսաեզրափակիչում պարտություն էին կրել Մալթայի թիմից (60-68):