Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը տեղափոխվել է լիբանանյան ակումբ

27 Հուլիսի 2023, 13:30

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է Բեյրութի «Հոմենեթմեն» ակումբ:

Հայաստանի բասկետբոլի  ֆեդերացիայի փոխանցմամբ՝ «Հոմենեթմեն»-ը Լիբանանի հայ համայնքի կողմից մեծ սեր վայելող ակումբ է: Այն հաջողությամբ հանդես է գալիս Լիբանանի առաջնությունում, իսկ 2018 թվականին դարձել է երկրի չեմպիոն:

Նշենք, որ Գաբրիել Աճեմյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2022 թվականին նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն: