Հայաստանի բուժհաստատություններում բուժվում է 361 արցախցի հիվանդ, այդ թվում` 10 երեխա
30 Սեպտեմբերի 2023, 12:55
Արցախցի 361 պացիենտ, այդ թվում՝ 10 երեխա, այժմ բուժվում է Հայաստանի բուժհաստատություններում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հիվանդների մեծ մասը՝ 221 մարդ, Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն են, ովքեր գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
Նախարարը հայտնել է նաև Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին քաղաքացիների տեղաշարժի բոլոր օրերի ընթացքում մահվան 14 դեպքի մասին: