Հայաստանի բռնցքամարտիկների առաջին մարզումը` Լեհաստանում

22 Հունիսի 2023, 12:10

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականները Լեհաստանում անցկացրել են առաջին մարզումը Եվրոպական խաղերում մեկնարկից առաջ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց թիմում են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ),  Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) եւ Անի Հովսեփյանը (75 կգ):

Բռնցքամարտիկները պայքարի մեջ կմտնեն հունիսի 23-ից: Եզրափակիչները տեղի կունենան հուլիսի 2-ին:

Հիմա եթերում