Հայաստանի բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Վրաստանում
30 Հոկտեմբերի 2023, 18:10
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի եւ նվաճել է 13 մեդալ։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականի բոլոր մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով 6 ոսկե եւ 7 արծաթե մեդալ։
Հայաստանի թիմը պատրաստվում է նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկելիք աշխարհի պատանեկան առաջնությանը։