Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե մեդալ են նվաճել Վրաստանում 

30 Հունիսի 2025, 17:38

Սպորտ

Վրաստանում անցկացված Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթև և 4 բրոնզե մեդալ։

Եզրափակիչում հաղթել են 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:

Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 4 բռնցքամարտիկ` Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը դարձել են բրոնզե մեդալակիր։

Հիմա եթերում