Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
22 Ապրիլի 2025, 10:54

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները:
Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան` Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի կազմում ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ են դարձել Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, արծաթ են նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզե մեդալի են արժանացել Գառնիկ Չալոյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Կանանց թիմից արծաթե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանն ու Լիանա Գյուրջյանը:
