«Հայաստանի ծաղիկներ» անսամբլը համերգով նշել է հիմնադրման 25-ամյակը

20 Հոկտեմբերի 2023, 20:16

Մշակույթ

Հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ Մոսկվայի «ВВиВС» տան համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի ծաղիկներ» խորեոգրաֆիկ անսամբլի հոբելյանական համերգը։

Հայկ Սահակյանի ստեղծած անսամբլը, Արմեն Սահակյանի ղեկավարությամբ, այսօր շարունակում է Ռուսաստանում զարգացնել հայկական պարարվեստը։

Հոբելյանական համերգի ծրագիրը ներկայացնում էր տարիների ընթացքում կատարված աշխատանքը և բացահայտում հայկական պարարվեստի բազմազանությունը։

Ծրագրի պաշտոնական մասում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։ Նա ընդգծել է Հայկ Սահակյանի վիթխարի ներդրումը անսամբլի կայացման գործում և Արմեն Սահակյանի՝ այսօրվա ջանքերը անսամբլի կյանքի ամենաբարձր մակարդակով ամրապնդման և զարգացման գործում։

Գաբբեն Արմեն Սահակյանին պարգևատրել է Լազարյանների տան պատվավոր շքանշանով՝ «Հայկական պարարվեստի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար»։