Հայաստանի դրոշը ծածանվել է Էլբրուսի գագաթին. տեսանյութ
09 Օգոստոսի 2023, 01:00
Հայաստանի, Ռուսաստանի հայերի միության և Կրասնոդարի երկրամասի Տիմաշևսկի շրջանի դրոշները բարձրացվել են ծովի մակարդակից 5642 մետր բարձրության վրա:
Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տելեգրամյան ալիքը հայտնում է, որ մի խումբ հայեր՝ ՌՀՄ տեղի բաժանմունքի փոխնախագահ Արսեն Հարությունյանը և հայ համայնքի ակտիվիստ Գագիկ Մարգարյանը նվաճել են Էլբրուսի գագաթը:
Էլբրուսն ընդգրկված է աշխարհի ամենաբարձր՝ «յոթ գագաթներ» ցանկում: