Հայաստանի երիտասարդ կինոգործիչները Ռուսաստանում մասնակցում են կրթական ֆորումի

17 Մարտի 2025, 19:56

Մշակույթ

Մարտի 15-ին մեկնարկել է Եվրասիայի կինեմատոգրաֆիստների երիտասարդական ասոցիացիայի «Կինոյի լաբորատորիա» խորագրով նախագիծը, որն իրականացվում է «Հաղթանակ 9/45» շարժման և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նախաձեռնությամբ։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ կինոգործիչ։

Նախագծին միացել են նաև ներկայացուցիչներ Հայաստանից։ Մասնակիցները թիմեր են կազմել, ծանոթացել միմյանց հետ և այժմ միասին կատարում են գործնական առաջադրանքներ։

Մինչև մարտի 20-ը նրանք կարող են լսել դասախոսություններ, վարպետության դասեր առաջատար կինոգործիչների կողմից, մասնակցել գործնական պարապմունքների, կինոդիտումների և ստեղծագործական հանդիպումների։