Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ը կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

07 Դեկտեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Եվրամիության խորհրդի կայքում։

Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Գագաթաժողովը կանցկացվի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ:

Հիմա եթերում