Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն Վաշինգտոնում

10 Հուլիսի 2024, 09:00

Քաղաքականություն

Չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը»,- գրել է նա։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն ժամանել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։